Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    556,5
    570,5

  • RUB

    6,53
    6,77

Կարևոր իրադարձություններ

 

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գլխավոր քարտուղարներ են պարգևատրվել

31 Հուլիս, 2021 11:30
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գլխավոր քարտուղարներ են պարգևատրվել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 30-ին որոշում է ստորագրել, որի համաձայն պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմինների գլխավոր 29 քարտուղար է պարգևատրվել։ Որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարների 2021 թվականի առաջին կիսամյակի կատարողականի գնահատման և հաշվետվությունների դրական արդյունքները`

Պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարներին պարգևատրել 2021 թվականի առաջին կիսամյակի կատարողականի և հաշվետվությունների արդյունքների հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշմամբ հաստատված համապատասխան մարմնի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով՝ համաձայն հավելվածի»:

Ցանկը՝ այստեղ։

 

Լրահոս

Դիտել ավելին