Կարևոր իրադարձություններ

Թշնամին կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի ուղղությամբ, փորձել ինժեներական տեխնիկա մոտեցնել

31 Հուլիս, 2021 11:26
Թշնամին կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի ուղղությամբ, փորձել ինժեներական տեխնիկա մոտեցնել

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են․

«Հուլիսի 31-ին, ժամը 06։30-ին, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։

Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է, ամրաշինական աշխատանքները դադարեցվել են։

Ժամը 11։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո»։

 

Լրահոս

Դիտել ավելին