Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481
    489

  • EUR

    564,5
    578,5

  • RUB

    6,58
    6,82

Կարևոր իրադարձություններ

 

2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը. «Հրապարակ»

31 Հուլիս, 2021 08:36
2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. 

«Վարչապետի որոշմամբ՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատված Վահագն Մելիքյանի փոխարեն երեկ նշանակվել է Բորիս Սահակյանը։ Մենք փնտրեցինք նրա կենսագրությունը եւ որեւէ այլ տեղեկատվություն, քան այն, որ նա Մոսկվայում ՀՀ դեսպանության դեսպանորդ է աշխատել՝ Վարդան Տողանյանի հետ, չգտանք։ Բայց պարզվեց՝ 2013 թվականի հունիսի 12-ին «Մեդիամաքսում» Արմեն Գրիգորյանը հոդված է հրապարակել՝ «Պատմություն օրինակելի հայ դիվանագետի մասին» վերտառությամբ, որտեղ նկարագրել է, թե ՆԱՏՕ-ի հրավերով գործուղումից վերադառնալիս ինչ խոչընդոտների են հանդիպել․ չվերթը հետաձգվել է, եւ իրենք՝ 14 հայերով, գիշերվա ժամը 1-ին զանգել են մեր հյուպատոսին՝ Բորիս Սահակյանին, ով եկել է եւ հարթել բոլոր հարցերը։

Ամենակարեւորը՝ սննդի վաուչերներ է ստացել «Ալ Իտալիա» ավիաընկերությունից, եւ նրանք նախաճաշել են, ապա տոմսերի հարցն է լուծել եւ պատվիրակությանը ճանապարհել Երեւան։ Արմեն Գրիգորյանը հոդվածն ավարտել է․ «Միանշանակ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման գործում մենք Բորիս Սահակյանի նման ավելի շատ դիվանագետների կարիք ունենք, որպեսզի մեր քաղաքացիների շահերն այլ երկրներում ցանկացած իրավիճակում պաշտպանված լինեն»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին