Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները

31 Հուլիս, 2021 00:19
Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները

Երեկ՝ հուլիսի 30-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղում դեռևս անհայտ հանգամանքերում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ոչ երթևեկելի գոտում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը , ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին