Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    558,5
    572,5

  • RUB

    6,51
    6,75

Կարևոր իրադարձություններ

 

Կորոնավիրուսի տարածումը վերջին մեկ ամսվա ընթացքում կրկնապատկվել է․ ԱՀԿ

30 Հուլիս, 2021 22:28
Կորոնավիրուսի տարածումը վերջին մեկ ամսվա ընթացքում կրկնապատկվել է․ ԱՀԿ

Կորոնավիրուսի տարածումը վերջին մեկ ամսվա ընթացքում կրկնապատկվել է, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Անցյալ շաբաթ ԱՀԿ-ն հաղորդեց COVID-19- ի չորս միլիոն դեպքի մասին, և ներկայիս տեմպերով մենք ակնկալում ենք, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում վարակների ընդհանուր թիվը կգերազանցի 200 միլիոնը:»,- ասել է նա։

ԱՀԿ ղեկավարը հայտնել է, որ կորոնավիրուսի դելտա շտամն արդեն հայտնաբերվել է 132 երկրներում:

Լրահոս

Դիտել ավելին