Կարևոր իրադարձություններ

Իրաքի Հայոց թեմի առաջնորդը հանդիպել է Նեչիրվան Բարզանիի հետ

30 Հուլիս, 2021 14:49
Իրաքի Հայոց թեմի առաջնորդը հանդիպել է Նեչիրվան Բարզանիի հետ

Իրաքի հյուսիսում Քուրդիստանի ինքնավարության կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին Էրբիլում ընդունել է Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանին, փոխանցում է Ermenihaber-ը։

Հանդիպմանը կողմերը քննարկել են Իրաքի հյուսիսում քրդական ինքնավարությունում և Իրաքում քրիստոնյաների՝ մասնավորապես հայ համայնքի խնդիրները, ինչպես նաև եկեղեցիների և վանքերի իրավունքների պաշտպանությանը, Իրաքում քաղաքական գործընթացներին և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման սպառնալիքներին առնչվող մի շարք հարցեր:

Իրաքի Հայոց թեմի առաջնորդը Բարզանիին մանրամասներ է ներկայացրել հայաշատ բնակչություն ունեցող Զահո կատարած իր այցի մասին: Վերջինս բարձր է գնահատել Իրաքյան Քուրդիստանում տիրող հանդուրժողականության, խաղաղության և համակեցության մշակույթը:

 

Լրահոս

Դիտել ավելին