Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    484,5

  • EUR

    557
    571

  • RUB

    6,52
    6,76

Կարևոր իրադարձություններ

 

ԱԺ յոթերորդ գումարման խորհրդարանը գումարեց վերջին արտահերթ նստաշրջանը

30 Հուլիս, 2021 13:31
ԱԺ յոթերորդ գումարման խորհրդարանը գումարեց վերջին արտահերթ նստաշրջանը

ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 30-ին պատգամավորների նախաձեռնությամբ գումարեց արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ունենալով վեց օրենսդրական նախաձեռնություններ:  ԱԺ որոշմամբ՝ օրակարգում ընդգրկված երկու օրենսդրական նախաձեռնությունների  երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով, դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:

Մտքերի փոխանակության ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վերահաստատեց իր  առաջարկը՝ ուղղված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ նստաշրջանի ավարտից հետո  հրավիրել հրատապ նիստ եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ ԶՈՒ ղեկավար մարմինների մասնակցությամբ  քննարկել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարված իրավիճակը: «Այսօր համախմբվելու կարիք կա, մեր պետականությունն ու սահմանները վտանգված են»,- մասնավորապես ընդգծեց նա: Պատգամավորը ցավակցություն հայտնեց զոհված զինծառայողների հարազատներին:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը նույնպես անդրադարձավ սահմանային իրավիճակին, ինչը,  նրա խոսքով, մտահոգում է ՀՀ բոլոր քաղաքացիներին:  «Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, եւ ակնհայտ է, որ նա  միտումնավոր սրում է իրավիճակը՝ դիմելով սադրիչ գործողությունների: Այս ամենը խախտում է եռակողմ պայմանավորվածությունները, բայց Հայաստանի իշխանությունները դիմելու են այնպիսի քայլերի, որոնք կապահովեն տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը»,-ասաց նա:  Խորհրդարանի անունից վշտակցություն հայտնելով զոհերի հարազատներին՝ պատգամավորը  միջազգային կառույցներին հորդորեց դիմել հստակ եւ գործուն քայլերի:  «Մենք մեր տարածքային ամբողջականության հարցում չունենք զիջման ճանապարհ»,-շեշտեց Նազելի Բաղդասարյանը: 

Լրահոս

Դիտել ավելին