Կարևոր իրադարձություններ

Անն Լինդեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին առկա լարվածությամբ

30 Հուլիս, 2021 10:21
Անն Լինդեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին առկա լարվածությամբ

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությանը և կողմերին կոչ է արել լիարժեք իրագործել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները:

Այս մասին Լինդեն գրել է Թվիթերյան իր միկրոբլոգում:

«Հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս: Կողմերին կոչ եմ անում հիմնվել վերջին հումանիտար քայլերի վրա և ամբողջությամբ իրագործել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները՝ չլուծված խնդիրները խաղաղ ձևով լուծելու համար»,-ասված է ԵԱՀԿ նախագահի գրառման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին