Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ն ու ВАЗ 2106-ը. կա վիրավոր

29 Հուլիս, 2021 23:14
Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ն ու ВАЗ 2106-ը. կա վիրավոր

SHAMSHYAN.com-ը հրում է, Ճանապարհային  ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ  Կառլեն Բաղյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 26-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Այդ օրը՝  ժամը 11:20-ի սահմաններում, Չարենցավան–Ալափարս խաչմերուկում բախվել են Չարենցավանի բնակիչ, 46-ամյա  Արա  Օրբելյանի վարած ВАЗ 2106  մակնիշի և Արարատի մարզի բնակիչ, 43-ամյա Արմեն Սարգսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Օրբելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյան  վիրաբուժության ինստիտուտ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Լրահոս

Դիտել ավելին