Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    556,5
    570,5

  • RUB

    6,53
    6,77

Կարևոր իրադարձություններ

 

Նախարարի տեղակալը ներկայացրել է «Ջրվեժ» քաղաքային պարկի ապագա կառուցվածքի իր տեսլականը

29 Հուլիս, 2021 22:52
Նախարարի տեղակալը ներկայացրել է «Ջրվեժ» քաղաքային պարկի ապագա կառուցվածքի իր տեսլականը
Մեկ ամիս առաջ Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը հայտարարել էր «Ջրվեժ» քաղաքային պարկի» համալիր զարգացման ծրագրի մշակման հայեցակարգի և տարածքի նախագծաէսքիզային փաստաթղթերի կազմման ծառայությունների գնանշման հրավեր։
 
Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի գլխավորությամբ հաղթող ընկերության ներկայացուցիչների հետ քննարկում է անցկացվել։ Հանդիպմանը մասնակցել են «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Ա․ Հակոբյանը և տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
 
Նախարարի տեղակալը «Գլոբալ Պրոեկտ» ՍՊԸ-ին է ներկայացրել «Ջրվեժ» քաղաքային պարկի ապագա կառուցվածքի, արտաքին ձևավորման և մատուցվող ծառայությունների համալիրի մասին իր տեսլականը։
 
Աննա Մազմանյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում քաղաքացիները կունենան ժամանցի համար լավագույն հարմարություններով հագեցած քաղաքային զբոսայգի։ Խորքային և մեծամասշտաբ փոփոխություններ են նախատեսվում ենթակառուցվածքների ստեղծման և մատուցվող ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ։
 
Պարկի տարածքում նախատեսվում է կառուցել էկոլոգիապես բնական հումքից մանկական խաղահրապարակներ, սպորտային միջոցառումների կազմակերպման չափանիշներին համապատասխան վազքուղի, ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի մինի խաղադաշտեր, սքեյթի խաղահրապարակ։
 
Նախատեսված են նաև ձմեռային հանգստի կազմակերպման ենթակառուցվածքներ՝ դահուկային երթուղիներ, սահադաշտ, սահքուղիներ։
 
Բացառվելու է մանղալների առկայությունը, առանձնացվելու են ժամանցի գոտիներ՝ մարգագետիններ և տաղավարներ։
 
Պարկում լինելու են սրճարաններ՝ էկոսննդի, ավանդական ուտելիքների մատուցման, coworking հնարավորությամբ։
 
Լինելու են ջերմոցներ, որտեղ տնկվելու ու աճեցվելու են բույսեր, այդ թվում նաև անտառային ծառատեսակներ։
 
Նախատեսված են նաև արվեստի գոտի, դասընթացների կազմակերպման գոտի և թեմատիկ այլ անկյուններ։
 
Նախարարի տեղակալը առանձնահատուկ շեշտել է սանհանգույցների, աղբի տեսակավորման աղբամանների և ավտոմեքենաների կայանատեղիի առկայության հարցը։ Կողմերը քննարկել են քայլերի հերթականության և ողջամիտ ժամկետների պահպանման հարցը։
 
«Ջրվեժ» քաղաքային պարկի» համալիր զարգացման ծրագրի մշակման հայեցակարգի և տարածքի նախագծաէսքիզային փաստաթղթերի կազմման ֆինանսավորումը հոգում է Կովկասի բնության հիմնադրամը (CNF):

Լրահոս

Դիտել ավելին