Կարևոր իրադարձություններ

«Էրեբունի» ԲԿ-ն՝ 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Այդոևի մոր վիճակի մասին

29 Հուլիս, 2021 19:49
«Էրեբունի» ԲԿ-ն՝ 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Այդոևի մոր վիճակի մասին

«Էրեբունի» ԲԿ-ից 44-օրյա պատերազմի հերոս Դավիթ Այդոևի մոր` Լալի Այդոևայի բուժօգնության դեպքի առնչությամբ հայտնում են.

«Ավտովթարի հետևանքով տուժած Լալի Այդոևան ողնաշարի կոտրվածքով հուլիսի 28-ին տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։

Անհրաժեշտ հետազոտություններից և բուժօգնությունից հետո ցուցվել է ողնաշարի վիրահատություն, որի ժամանակ պետք է օգտագործվի մետաղական կոնստրուկցիա, ինչը պետական պատվերի ցանկից դուրս է։ Այդ իսկ պառճառով «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրինությունը պատրաստակամություն է հայտնել գնել ողնաշարի վիրահատության համար պահանջվող մետաղական կոնստրուկցիան։

Սակայն որպես ԱՊՊԱ պատահար` ապահովագրական ընկերությունն ինքն է պատրաստակամություն հայտնել աջակցել և փոխհատուցել ինչպես կնոջ բուժման ծախսերը, այնպես էլ մետաղական կոնստրուկցիայի արժեքը։ Վիրահատությունը նախատեսվում է կատարել վաղը։ Պացիենտի վիճակը կայունացել է»,-նշված է հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին