Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    557,5
    571,5

  • RUB

    6,5
    6,74

Կարևոր իրադարձություններ

 

Մեկնարկել է Ադրբեջանից բռնագաղթած փախստականների բնակապահովման երրորդ փուլը

29 Հուլիս, 2021 19:30
Մեկնարկել է Ադրբեջանից բռնագաղթած փախստականների բնակապահովման երրորդ փուլը

1988-1992 թթ․-ին Ադրբեջանից բռնագաղթած փախստական 24 ընտանիքների այսօր տրամադրվել են բնակարանի գնման վկայականներ՝ ազդարարելով բնակապահովման ծրագրի երրորդ փուլի մեկնարկը:

Այս փուլի հավակնորդ շահառուները Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներն են: Առաջին և երկրորդ փուլերով վկայականներ են հանձնվել Երևանի մյուս տասը վարչական շրջանների շահառուներին: Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր մոտ 337.5 մլն դրամի շրջանակում հանձնել է 17 մեկսենյականոց բնակարանի վկայական, 6՝ երկուսենյականոց և 1՝ երեքսենյականոց բնակարանի վկայական: Ծառայության պետը շնորհավորել է շահառուներին՝ ներկայացնելով գործընթացի փուլերը և հույս հայտնելով, որ հաջորդ տարի հնարավորություն կստեղծվի ծրագիրն իրականացնել նաև Հայաստանի մարզերում:

«Հույս ունեմ, որ այսպիսով ձեր բեռը որոշակիորեն թեթևացնում ենք՝ երեսուն տարի անց լուծում տալով բնակապահովման խնդրին»,- ասել է նա:

Ծրագրի երրորդ փուլի հավակնորդ 161 շահառուներից 115-ը դիմել են Միգրացիոն ծառայություն՝ ծրագրին մասնակցելու համար:

Ծրագրի երեք փուլերի արդյունքներով՝ բնակարանի գնման վկայականներ են հանձնվել 209 շահառուների: 133 ընտանիքներ (շահառուների ավելի քան 60 տոկոսը) արդեն իսկ գտել են բնակարաններ և դիմել գնման գործընթացը սկսելու համար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 5.8 մլրդ դրամ: Տեղեկացնում է  ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայությունը։

Լրահոս

Դիտել ավելին