Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ Գեղարքունիքի մարզում. կենցաղային վիճաբանության ժամանակ ինքնաձիգից կրակոցներ են արձակել ավտոմեքենայի ուղղությամբ․ կա տուժած

29 Հուլիս, 2021 19:04
Կրակոցներ Գեղարքունիքի մարզում. կենցաղային վիճաբանության ժամանակ ինքնաձիգից կրակոցներ են արձակել ավտոմեքենայի ուղղությամբ․ կա տուժած

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  այսօր՝ հուլիսի 29-ին, կրակոցներ են տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ոստիկանության Վարդենիսի բաժնի անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել և  այդ տեղեկություններն իրականացնելով, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ պարզվել է, որ ստացված տեղեկությունները հավաստի են եղել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ այդ տեղեկությունների՝ այսօր՝ հուլիսի 29-ին, գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Շատջրեք գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն  է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչ,Վահան Գ.-ի և Վարդենիս քաղաքի բնակիչ Արա Ա.-ի միջև, որից հետո, երբ Արամ Ա.-ն  փորձել է իրեն պատկանող ГАЗель  մակնիշի ավտոմեքենայով հեռանալ, Վահան Գ.-ն իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել ГАЗель-ի  ուղղությամբ: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին