Կարևոր իրադարձություններ

Վաղարշապատի ոստիկանների պայքարը թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ․ (տեսանյութ)

29 Հուլիս, 2021 18:37
Վաղարշապատի ոստիկանների պայքարը թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ․ (տեսանյութ)

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալ էին ստացել, որն իրացրին հուլիսի 27-ին: Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով նրանք բերման ենթարկեցին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ, 18-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին թմրանյութի նմանվող դեղնականաչավուն զանգված և օգտագործած կաթուցիչ: Ըստ նրա` հայտնաբերվածը մարիխուանա էր:

 

Սրանով, սակայն, ոստիկանները չբավարարվեցին: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով նրանց հաջողվեց պարզել, թե ով էր երիտասարդին իրացրել թմրանյութը: Ժամեր անց նրանք մեկնեցին Էջմիածնի Զվարթնոց թաղամաս` բերման ենթարկելու իրացնողին: 40-ամյա տղամարդու տան բակում իրավապահները նկատեցին կանեփանման թփեր, նաև հայտնաբերվեց մոտ 100 գրամ կանեփանման չորացված զանգված:
Ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման ենթարկված տղամարդը խոստովանեց, որ 18-ամյա ոսկեհատցուն ինքն էր իրացրել թմրանյութը:
Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին