Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    562
    576

  • RUB

    6,54
    6,78

Կարևոր իրադարձություններ

 

Մենք անընդունելի ենք համարում ուժի կիրառումը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին

29 Հուլիս, 2021 17:52
Մենք անընդունելի ենք համարում ուժի կիրառումը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն խոսելով՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին  հայտարարություն է տարածել:

«2021 թվականի հուլիսի 28-ի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել ռազմական բախումներ, որի արդյունքում հայկական զինված ուժերի 3 զինծառայող զոհվել է,իսկ 4-ը՝ վիրավորում ստացել։ Ցավակցություններս եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներինմ մաղթում եմ շուտափույթ ապաքինում»

«Լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում հետագա էսկալացիայի սրման վտանգը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ եռակողմ համաձայնությունների կատարման վրա, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ։ Մենք անընդունելի ենք համարում ուժի կիրառումը։ Հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդները։ Ողջունում եմ ՌԴ ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»,- նշված է նրա հայտարարության մեջ։

Լրահոս

Դիտել ավելին