Կարևոր իրադարձություններ

Հայաստանը գնելու է չինական Sinopharm և գերմանական Pfizer ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը (տեսանյութ)

29 Հուլիս, 2021 16:22
Հայաստանը գնելու է չինական Sinopharm և գերմանական Pfizer ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը (տեսանյութ)

Հայաստանում կորոնավիրուսի դեմ արդեն պատվաստվել է 163 հազար քաղաքացի: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ Առողաջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: 

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Առողջապահության նախարարությունը հնարավորություն է ստացել ձեռք բերել  չինական Sinopharm և գերմանական Pfizer ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը, որի արդյունքում բնակչության ընդհանուր թվում պատվաստանյութ ստացողների տեսակարար կշիռը կավելանա ևս 10 տոկոսով (500000 դեղաչափ, 250000 անձ` 2 դեղաչափով):

Պատվաստանյութերը ձեռքբերելու համար կառավարության պահուստային ֆոնդից այդ նպատակի համար կհատկացվի 3 մլրդ 459 մլն դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին