Կարևոր իրադարձություններ

Կանայք ասում են՝ ամուսինները աշխատավարձի մի մասը թողնում են բակերի բուքմեյքերական գրասենյակներում․ Փաշինյան

29 Հուլիս, 2021 15:56
Կանայք ասում են՝ ամուսինները աշխատավարձի մի մասը թողնում են բակերի բուքմեյքերական գրասենյակներում․ Փաշինյան

Կառավարությունը հավանության է արժանացել նաև «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվող փոփոխությամբ ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի գովազդների հանդեպ կկիրառվեն նույն սահմանափակումները, որոնք կիրառվում են շահումով խաղերի և խաղատների գովազդների նկատմամբ: Արդյունքում՝ խաղային բնագավառում կապահովվի միասնական քաղաքականություն և կսահմանվի հավասար մրցակցային պայմաններ, պահանջներ: Ինտերնետ շահումով խաղերի, ինչպես նաև վիճակախաղերի՝ տոտալիզատորների կազմակերման գործունեության գովազդի կարգավորումները կհապատասխանեցվեն խաղատների և շահումով խաղերի կազմակերպման գովազդներին ներկայացվող սահմանափակուներին՝ ավելի հավասարակշռված և մրցակցային միջավայրի ապահովման, սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության, անձանց բարոյական կամ նյութական վնաս պատճառելու սպառնալիքով հղի գործունեության կանխարգելման, հասարակության խոցելի խմբերը մոլեխաղերով հրապուրվելու վտանգից զերծ պահելու, հաշվի առնելով բնակչության սոցիալական վիճակը և մոլեխաղերով հրապուրված անձանց կողմից իրենց և իրենց ընտանիքներին նյութական ծանր դրության հասցնելու հաճախ հանդիպող իրողությունը, քաղաքացիների՝ մոլեխաղերով տարվելու անմիջական հնարավորության սահմանափակման նպատակով:

Անդրադառնալով օրինագծին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը մի քանի անգամ հետաձգել է այդ նախաձեռնությունը՝ հաշվի առնելով ոլորտից, բիզնեսից եկող խնդրանքները, դիմումները: «Բայց սա մեր ռազմավարական մոտեցումն է։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք նախկինում սահմանափակել ենք բուքմեյքերական կետերի աշխատանքը, նաև շահումով խաղերի գործունեությունը գազալցակայաններում և մի շարք այդպիսի տեղերում։ Այս որոշումները կայացրել ենք քաղաքացիների հետ ունեցած հաղորդակցության արդյունքում, այսինքն՝ քաղաքացիների հետ մեր հաղորդակցության արդյունքում է ձևավորվել նման կարգավորման անհրաժեշտությունը։ Մեր մոտեցումը հետևյալն է՝ մենք որևէ մեկին չենք կարող և չենք էլ ուզում արգելել, որ նա գնա խաղատուն, բայց չենք ուզում, որ հավելյալ միջոցներ լինեն, որոնք մարդուն կգայթակղեն դեպի խաղատուն։ Գիտեմ, որ այստեղ կա քննադատություն, կան շահարկումներ, կան նույնիսկ մեղադրանքներ, բայց մենք այս ուղղությամբ գնալու ենք և թույլ չենք տալու քաղաքացիների ճանապարհին թակարդներ դնել»,-նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ դրա նպատակը ոչ միայն քաղաքացիներին պաշտպանել ն է, այլև՝ խաղատնային բիզնեսի իմիջը բարելավելը, որ ընկալվի ոչ թե որպես որոգայթ մարկանց համար, այլ ուղղակի ժամանցի հնարավորություն, սպասարկման ոլորտ։

«Կանայք ասում են՝ ամուսինները աշխատավարձի մի մասը թողնում են բակերի բուքմեյքերական գրասենյակներում»,- հավելել է Փաշինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին