Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    484,5

  • EUR

    557
    571

  • RUB

    6,52
    6,76

Կարևոր իրադարձություններ

 

Կառավարությունը նախատեսում է սուբսիդավորել կամ փոխհատուցել աշնանացան ցորենի սերմերի գինը

29 Հուլիս, 2021 15:21
Կառավարությունը նախատեսում է սուբսիդավորել կամ փոխհատուցել աշնանացան ցորենի սերմերի գինը

Կորոնավիրուսի և ռազմական դրության հետևանքով ստեղծված պայմաններում երկրում պարենային անվտանգության ապահովման, մասնավորապես՝ աշնանացան ցորենի արտադրությանը և սերմարտադրությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2020 թ. 2019 թ. համեմատ աշնանացան ցորենի ցանքատարածությունները նվազել են 1 տոկոսով, իսկ միջին բերքատվությունն ու համախառն բերքն ավելացել են համապատասխանաբար 15,3 տոկոսով և 17 տոկոսով։ Վերջին տարիներին հանրապետությունում նվազել է ցորենի ինքնաբավության մակարդակը՝ 2019 թ. այն կազմել է 25,9 տոկոս 2015 թվականի 49,5 տոկոսի դիմաց։ Միաժամանակ վերջին 5 տարիներին տարեկան ներմուծվել է 280,2 – 349,7 հազար տոննա ցորեն։ Կորոնավիրուսի տնտեսական և ռազմական դրության հետևանքների մեղմման նպատակով անհրաժեշտություն է առաջանում, տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով, բարձրացնել ինքնաբավության մակարդակը և նպաստել պարենային անվտանգության ապահովմանը։ Գործող ծրագրի շրջանակում նախատեսված էր շուրջ 5000 տոննա աշնանացան ցորենի սերմերով ցանքի իրականացում։ Փաստացի պետական աջակցությամբ իրացվել է շուրջ 4100 տոննա։

Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ բոլոր մարզերում 1-100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված և/կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Սուբսիդավորման կամ փոխհատուցման գործընթացը կիրականացնի Էկոնոմիկայի նախարարությունը։ 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով։

Ծրագրի ռիսկերը մեղմելու նպատակով պարտադիր պահանջ է դրվել միայն պիտակավորված, ախտահանված և ՀՀ–ում հավատարմագրված լաբորատորիաներում փորձաքննություն անցած սերմերի վաճառքն ու ցանքը: Ծրագրին չեն կարող դիմել կառավարության համապատասխան որոշումների շրջանակում արձանագրված խախտումներ կատարած մատակարարները և/կամ շահառուները։ Բացի այդ փոփոխվել է նաև ցանքատարածությունների նվազագույն և առավելագույն թույլատրելի շեմը՝ 2-20 հա–ի փոխարեն 1-100 հա և նախկին 7 մարզի փոխարեն ընդգրկվել են ՀՀ բոլոր մարզերը։ Որոշման ընդունման կապակցությամբ 2021 թ. պետբյուջեում ծախսերը գնահատվում են շուրջ 329,0 մլն դրամ։ Արդյունքում հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի կբարձրանա՝ շուրջ 30 տոկոսով։

Լրահոս

Դիտել ավելին