Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    557,5
    571,5

  • RUB

    6,48
    6,72

Կարևոր իրադարձություններ

 

Պեսկովը չի մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի առաջարկը

29 Հուլիս, 2021 14:54
Պեսկովը չի մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի առաջարկը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուսական սահմանային կետեր տեղադրելու գաղափարը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Երևանի հետ շարունակվում են շփումները, ես ավել ասելու ոչինչ չունեմ», – նշել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերում Փաշինյանի նախաձեռնությանը:

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը վերականգնելու համար, աշխատանքները շարունակվում են:

«Երեկ հայ-ադրբեջանական սահմանին սրացում էր։ Դուք գիտեք, որ Ռուսաստանի ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել հրադադարի ռեժիմը վերականգնելու համար: Ռուսաստանը շարունակում է իր շփումները Երևանի և Բաքվի հետ, որպեսզի ամբողջ ծավալով ապահովվի երկկողմ պայմանավորվածությունների իրագործումը»,- հայտնել է Պեսկովը:

Լրահոս

Դիտել ավելին