Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    558
    572

  • RUB

    6,5
    6,74

Կարևոր իրադարձություններ

 

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ 27-ամյա սպան տեղափոխվել է հոսպիտալ

29 Հուլիս, 2021 13:35
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ 27-ամյա սպան տեղափոխվել է հոսպիտալ

Երեկ՝ հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Արամ Խաչատրյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 204 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և, մոտ 120 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է Shamshyan․com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա․ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի Մուրացանի անվան զինվորական հոսպիտալ։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավոր Ա․ Խաչատրյանը ապրիլյան 4-օրյա և Արցախյան վերջին 44-օրյա պատերազմների ամենակտիվ մասնակիցներից է եղել և ծառայությունն անցկացրել է Արցախի Հանարապետության լեգենդար «Եղնիկներ» զորամասում։

Լրահոս

Դիտել ավելին