Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն երբեք չպետք է ռազմական աջակցություն ցուցաբերի Ադրբեջանին. Ադամ Շիֆ

29 Հուլիս, 2021 12:48
Հեղինակ՝ Ադամ Շիֆ
ԱՄՆ-ն երբեք չպետք է ռազմական աջակցություն ցուցաբերի Ադրբեջանին. Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են Հայաստանի հետ հրադադարի մասին համաձայնագիրը, երեք հայ զինծառայող է զոհվել և վիրավորվել սահմանին, տագնապալի են: Եթե ճշմարտություն է, սա փաստում է այն մասին, որ Ադրբեջանն իրագործել է ևս մեկ ագրեսիվ գործողություն: Եթե Ադրբեջանին թույլ տրվի իրավիճակը, ապա բռնությունները, մահերն ու ավերածությունները կշարունակվեն:

Պետք է ընդունենք այն փաստը, որ ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն Ալիևի ռեժիմին չի խոչընդոտում Ադրբեջանի ագրեսիան և անմիջական սպառնալիք է հայերի համարծ

Ես Պետդեպարտամենտին և քարտուղար Բլինկենին կոչ եմ անում բարձրաձայնել վերջին 24 ժամվա իրադարձությունների մասին և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի նա պահպանի հրադադարը:

Միացյալ Նահանգները երբեք չպետք է ռազմական աջակցություն ցուցաբերի Ադրբեջանին, որն անդադար ոտնահարում է մարդու իրավունքները և ոտնձգություն կատարում Հայաստանի անկախության նկատմամբ։ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ժամանակն է»:

 

Լրահոս

Դիտել ավելին