Կարևոր իրադարձություններ

Առողջապահության նախարարությունը նախապատրաստում է սահմանափակումների նոր փաթեթ. Ավանեսյան

29 Հուլիս, 2021 12:17
Առողջապահության նախարարությունը նախապատրաստում է սահմանափակումների նոր փաթեթ. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը այսօր հայտարարեց, որ նախապատրաստվում է որոշակի սահմանափակումների փաթեթ, որ շուտով կներկայացվի Կառավարության դատին։

Նա նշել է, որ բոլոր երկրները կիրառում են և՛ սահմանափակումների, և՛ խրախուսման որոշակի գործիքակազմ՝ փորձելով հնարավորինս ապահովել բնակչության պատվաստումների բարձր ցուցանիշներ:

«Եթե նախկին շտամների պարագայում թիրախային ցուցանիշ վերցվում էր բնակչության 65 տոկոսը, ապա ներկայումս դելտա շտամի պարագայում, քանի որ տարածելիությունը բավական բարձր է, ԱՀԿ-ն երկրներին խորհուրդ է տալիս պատվաստման ցուցանիշը բարձրացնել 75 տոկոսից ավելի։ Տարածաշրջանում համաճարակային իրավիճակը բավական լարված է: Ցավոք սրտի, մեր հարևան Վրաստանում համաճարակային իրավիճակը լարված է: Մենք Հայաստանում պահպանում ենք կայուն հարաբերական վիճակ, բայց ամեն շաբաթ նկատում ենք մի փոքր աճ: Ու ամեն ինչ պետք է անենք, որ այս տենդենցը պահպանվի, և թվերի կտրուկ աճ չունենանք,- նշեց Ավանեսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին