Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    560,5
    574,5

  • RUB

    6,48
    6,72

Կարևոր իրադարձություններ

 

Ի հեճուկս ՀՀ Կառավարության և միջազգային հանրության ջանքերի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում. Փաշինյան

29 Հուլիս, 2021 11:23
Ի հեճուկս ՀՀ Կառավարության և միջազգային հանրության ջանքերի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում. Փաշինյան

Ի հեճուկս Հայաստանի Հանրապետության Կառավարության և միջազգային հանրության գործադրած ջանքերի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում: Այս մասին Կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանը շարունակում է  ագրեսիվ հռետորաբանության և գործողությունների գործադրումը՝ միևնույն ժամանակ անպատասխան թողնելով իրադրության քաղաքական և երկարաժամկետ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր առաջարկները: Որպես այդպիսին՝ ցանկանում եմ կրկին նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, օրինակ՝ ապրիլի 13-ի հայտարարությունը, որով նրանք կողմերին կոչ են անում առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո: Ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանը մինչև օրս չի արձագանքել այս կոչին, մինչդեռ Հայաստանը բազմիցս ընդգծել է իր պատրաստակամությունը՝ ցանկացած պահի սկսելու բանակցային գործընթացը առաջարկվող ֆորմատով: Մենք արտահայտել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատից դուրս գտնվող հարցերի վերաբերյալ երկխոսության մեջ լինելու մեր պատրաստակամությունը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նաև նշեց, որ Ադրբեջանն իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որևէ հնարավորություն՝ հռետորաբանությամբ ու գործողություններով վարկաբեկելով նաև նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները:

Լրահոս

Դիտել ավելին