Կարևոր իրադարձություններ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 233 նոր դեպք

29 Հուլիս, 2021 11:03
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 233 նոր դեպք
Հուլիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229 603 դեպք, որոնցից 219 502-ն` առողջացած, 4604-ը` մահվան ելքով:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4378 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 328 107 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 5930 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 233 նոր դեպք: Ունենք 123 առողջացած և 7 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1119 է:
 
 

Լրահոս

Դիտել ավելին