Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների

29 Հուլիս, 2021 10:22
ԱՄՆ-ն հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների

ԱՄՆ-ն դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին բռնությունների վերջին էսկալացիան։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարություն մամուլի խոսնակ Նեդ Փրայսի տարածած հայտարարությունում: 

Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում պահպանել հրադադարի հանձնառությունները՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ։

Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածությունը փաստում է, որ միայն համապարփակ կարգավորմամբ, որը կներառի դեռևս չլուծված բոլոր հարցերը, հնարավոր կլինի նորմալացնել հարաբերությունները երկու երկրների միջև և տարածաշրջանի ժողովրդին հնարավորություն տալ, որպեսզի խաղաղ ապրեն միմյանց հետ։

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է հնարավորինս շուտ վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո առարկայական բանակցությունների՝ հասնելու հակամարտության տևական քաղաքական կարգավորման։

 

 

Լրահոս

Դիտել ավելին