Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակ է ուղղել ՄԱԿ Գլխավոր քարտուղարին

29 Հուլիս, 2021 10:10
Հեղինակ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակ է ուղղել ՄԱԿ Գլխավոր քարտուղարին

Հրապարակվել է ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի hուլիսի 20-ի նամակը՝ ուղղված ՄԱԿ Գլխավոր քարտուղարին և ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահին, որում անդրադարձ է կատարված Ադրբեջանի կողմից ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին ներկայացված երրորդ կամավոր վերանայման փաստաթղթին։

«Նամակում ընդգծվում է, որ Ադրբեջանը հերթական անգամ շահարկում է ՄԱԿ շրջանակներում զեկույց ներկայացնելու գործընթացը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու նպատակով։ Ներկայացվում են 2020թ. աշնանը սանձազերծած ադրբեջանական ագրեսիայի ծանր հումանիտար և բնապահպանական հետևանքները և անդրադարձ է կատարվում Ադրբեջանի հանցավոր գործողություններից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու նպատակով կիրառվող ադրբեջանական գործելակերպին»,-նշված է ԱԳ նախարարության հայտարարության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին