Կարևոր իրադարձություններ

Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. Hyundai-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինիս մարմինը մի քանի մասի է բաժանվել

29 Հուլիս, 2021 00:30
Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. Hyundai-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինիս մարմինը մի քանի մասի է բաժանվել

Երեկ՝ հուլիսի 28-ին, մահվան ելքով վրաերթ  է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում  Hyundai մակնիշի  ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի  12-րդ կմ հատվածում «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով  անցնող կին հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է Shamshyan.com-ը,  վրաերթի ենթարկվածը  տեղում մահացել է, իսկ նրա  մարմինը մի քանի մասի է բաժանվել: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի  1-ին և 2-րդ դասակների  ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, 1-ին դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի և 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու հրամանատարի տեղակալ  Հայկ Դավթյանը; Դեպքի վայր են ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանն ու դատախազի տեղակալ Արթուր Մելիքյանը:

Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի,  բաժնի պետի տեղակալ Սերգեյ Ավագյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սոս Սեդրակյանի, Վաչե Մովսիսյանի և Գուրգեն Գալստյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը:Տեղում է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

 

Լրահոս

Դիտել ավելին