«Հանուն ժողովրդի բարեկեցության» մարդասիրական եւ տնտեսական զարգացման ՀԿ նախագահ, «Եզդիների տուն» նախաձեռնության ղեկավար Այսեր Իսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի Հարազատներ.
Այսօր որդու գերեզմանից` Սադունց (Փոշտ) գյուղից Երևան վերադառնալիս Ապարան քաղաքի տարածքում վթարի է ենթարկվել Արցախի հերոս նահատակ Դավիթ Այդոևի մորը`տիկին Լալիին տեղափոխաղ մեքենան։ Տիկին Լալիին ծանր վիճակում` ողնաշարի բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխել են Էրեբունի ԲԿ։