Կարևոր իրադարձություններ

Վթարի է ենթարկվել 44 օրյա պատերազմում զոհված Դավիթ Այդոևի մայրը

28 Հուլիս, 2021 22:55
Հեղինակ՝ Այսեր Իսայան
Վթարի է ենթարկվել 44 օրյա պատերազմում զոհված Դավիթ Այդոևի մայրը

«Հանուն ժողովրդի բարեկեցության» մարդասիրական եւ տնտեսական զարգացման ՀԿ նախագահ, «Եզդիների տուն» նախաձեռնության ղեկավար Այսեր Իսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Հարգելի Հարազատներ.
Այսօր որդու գերեզմանից` Սադունց (Փոշտ) գյուղից Երևան վերադառնալիս Ապարան քաղաքի տարածքում վթարի է ենթարկվել Արցախի հերոս նահատակ Դավիթ Այդոևի մորը`տիկին Լալիին տեղափոխաղ մեքենան։ Տիկին Լալիին ծանր վիճակում` ողնաշարի բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխել են Էրեբունի ԲԿ։
Նրան սպասում է բարդ վիրահատական միջամտություն։
Նշեմ, որ Դավիթը տիկին Լալիի միակ զավակն էր»։
 

 

Լրահոս

Դիտել ավելին