Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    484,5

  • EUR

    557
    571

  • RUB

    6,52
    6,76

Կարևոր իրադարձություններ

 

ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել

28 Հուլիս, 2021 21:16
ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությունը մտահոգում է ՄԱԿ-ին: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը՝ մեկնաբանելով չորեքշաբթի գիշերը տեղի ունեցած բախումների մասին տեղեկությունները։ Այս մասին հայտնումէ  է ՏԱՍՍ գործակալությունը: 

«Մենք  անհանգստությամբ հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի մասին հաղորդագրություններին, այդ թվում և՝ վերջին միջադեպին, որի մասին տեղեկություն ենք ստացել այսօր: Չնայած ՄԱԿ-ը չի կարող ստուգել այդ հաղորդագրությունները՝ կոչ ենք անում երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել, հրաժարվել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել էսկալացիայի և առկա հարցերը լուծել երկխոսության միջոցով»,-ասել է Հաքը: 

 

Լրահոս

Դիտել ավելին