Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանի կարգադրությամբ աշխատանքից ազատվել են նրա խորհրդականները, ԱԺ աշխատակազմի ղեկավարը եւ այլ պաշտոնյաներ

28 Հուլիս, 2021 20:17
Արարատ Միրզոյանի կարգադրությամբ աշխատանքից ազատվել են նրա խորհրդականները, ԱԺ աշխատակազմի ղեկավարը եւ այլ պաշտոնյաներ

Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ, Վահան Կոստանյանն ու Սյուզաննա Ավետիսյանը, ազատվել են ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոններից։ Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը։ 

ԱԺ նախագահի կարգադրությամբ, աշխատանքից ազատվել են  նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ  Ավետիսյանը եւ  աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանը։

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է  Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանին։ 

Աշխատանքից ազատվել է նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը, ինչպես նաեւ Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ Աշխեն Աբրահամյանը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին