Կարևոր իրադարձություններ

Երևան-Երասխ ճանապարհին Nissan Tiida-ն բախվել է Opel--ին, ապա գազատար խողովակին. 5 վիրավորների մեջ կան երեխաներ

28 Հուլիս, 2021 19:02
Երևան-Երասխ ճանապարհին Nissan Tiida-ն բախվել է Opel--ին, ապա գազատար խողովակին. 5 վիրավորների մեջ կան երեխաներ

Արարատի մարզում, այսօր՝ հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17;10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի  20-րդ կմ հատվածում բախվել են Nissan Tiida և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին տեղադրված գազատար խողովակին, իսկ վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ երեխաներ, բժշկական հետազոտման  նպատակով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Nissan Tiida-ի վարորդը, ով բախվել է Opel-ին, այնուհետև դուրս է եկել երթևեկելի  գոտուց, բախվել գազատար խողովակին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին