Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    490

  • EUR

    565
    579

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Ոստիկաններն ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Երևանում իրականացրել են ուժեղացված ծառայություն. (տեսանյութ)

28 Հուլիս, 2021 18:33
Ոստիկաններն ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Երևանում իրականացրել են ուժեղացված ծառայություն. (տեսանյութ)

Հուլիսի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի, պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ տրանսպորտային միջոցներով ավազի, ցեմենտի, գաջի կամ սորուն նյութերի տեղափոխման կանոնների խախտման դեպքեր հայտնաբերելու նպատակով։

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է 14 բեռնատար, որոնց վարորդները տուգանվել են։

«Հիշեցնենք, որ աղբ, շինարարական նյութեր տեղափոխող բեռնատարների թափքը պետք է ծածկված լինի ոչ թափանցիկ ծածկոցով։ Հիշյալ նորմը խախտած անձը կարող է տուգանվել 50 հազար դրամի չափով, իսկ եթե խախտողը պաշտոնատար անձ է՝ 100 հազար դրամի չափով։ Ոստիկանության և տեսչական մարմնի համատեղ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ»,-տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Լրահոս

Դիտել ավելին