Կարևոր իրադարձություններ

ՌԴ Անվտանգության խորհրդում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակը

28 Հուլիս, 2021 18:22
ՌԴ Անվտանգության խորհրդում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ՝ ի թիվս այլ հարցերի քննարկելով իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: 

«Խորհրդակցության ընթացքում մասնակիցները քննարկել են Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման արդի խնդիրները։ Բացի այդ, շոշափվել են միջազգային օրակարգի ակտուալ հարցեր՝ ներառյալ իրավիճակն Աֆղանստանում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին»,- ասել է Պեսկովը։ ԱԽ նիստի այլ մանրամասներ չեն հաղորդվում։


 

Լրահոս

Դիտել ավելին