Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական այսօրվա ագրեսիայի, զինծառայողների մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ ՔԿ

28 Հուլիս, 2021 16:58
Ադրբեջանական այսօրվա ագրեսիայի, զինծառայողների մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ ՔԿ

Քննչական կոմիտեից հայտնում են․

2021թհուլիսի 28-ինժամը 03:30-ից 03:50-ի սահմաններումՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դիտավորությամբՀՀ տարածքի մասն առանձնացնելու և զավթելու նպատակովԱդրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինծառայողներՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Գեղամասար համայնքների վարչական տարածքներում գտնվող Վերին Շորժա և Սոթք բնակավայրերի սահմանային հատվածումբռնություն են գործադրել պահպանություն իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների նկատմամբորի ընթացքում երկու կամ ավելի անձանց սպանելու դիտավորությամբազգայինռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթովհրետանային և հրաձգային միջոցներից կրակ են արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբգրավել են պահպանվող հենակետերից մեկըորի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանըպարտադիր ժամկետային զինծառայողներշարքայիններ Դավիթ Գառնիկի Քոչարյանը  և  Կորյուն Արայիկի Հարությունյանը  ստացած հրազենային և բեկորային մարմնական վնասվածքներից մահացել ենիսկ պարտադիր ժամկետային հինգ զինծառայողներշարքայիններ ստացել են տարբեր աստիճանի հրազենայինբեկորային մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական 300.2-րդ հոդվածով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի վարույթ և ձեռնարկվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին