Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ միասնական «թյուրքական բանակ» ստեղծելու ծրագրերի մասին

28 Հուլիս, 2021 14:54
Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ միասնական «թյուրքական բանակ» ստեղծելու ծրագրերի մասին

Թուրքիայի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում՝ «թյուրքական բանակ» ստեղծելու շուրջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պառլամենտի նախագահ Մուսթաֆա Շենթոփը, հայտնում է Ռիա Նովոստի–ն։

Նա ասել է, որ համաձայնագրերի շրջանակներում Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում:

«Չնայած այս ամենին՝ մեր «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարը պահպանվում է: Եվ միշտ այդպես կլինի: Այս առումով շատ բանակցություններ ու պայմանավորվածություններ տեղի ունեցան»,-ասել է Շենթոփը:

 

Լրահոս

Դիտել ավելին