Կարևոր իրադարձություններ

Վերականգնվում է մեր ԶՈՒ ամենաշատ խոցված բաղադրիչը` մարտական ոգին․ Դանիել Իոաննիսյան

28 Հուլիս, 2021 14:39
Հեղինակ՝ Դանիել Իոաննիսյան
Վերականգնվում է մեր ԶՈՒ ամենաշատ խոցված բաղադրիչը` մարտական ոգին․ Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Աչքներիս առաջ վերականգնվում է մեր զինված ուժերի մարտունակության ամենաշատ խոցված բաղադրիչը` մարտական ոգին ու հավատը սեփական ուժերի նկատմամբ
Հավատացեք, հակառակ դեպքում ադրբեջանական բանակը գիշերը անդառնալիորեն կվերցներ առնվազն այդ մի քանի դիրքերը այնպես, ինչպես վերցրեցին Հադրութն ու Շուշին: Բայց մեր բանակը, թեև ցավալի կորուստներով, բայց ատամներով (առանց նահանջ-փախուստների) դիմադրեց հարձակմանը, իսկ հետո առանց կորուստների կարողացավ ետ վերցնել դիրքերը:
Բոլոր տեխնոլոգիաներով հանդերձ, գլխավոր կռվողը զինվորն է՝ իր ու իր հրամանատարների դուխով ու կոմպիտենտությամբ: Եվ որքան արագ վերականգնվի մեր զինված ուժերի մարտունակությունը, այնքան շուտ մեզ հանգիստ կթողնի Ադրբեջանը և այնքան քիչ կախման մեջ ստիպված կլինենք մտնել Ռուսաստանից:
Հ.Գ. Այո, մենք ապրում ենք շատ տխուր իրականությունում, չունենք ռազմա-քաղաքական դաշնակից և ունենք թշնամի, որը փորձում է ուժով պարտարել զիջումներ»:

 

Լրահոս

Դիտել ավելին