Կարևոր իրադարձություններ

Հայաստանի տարածքում զինված գործողություններ են, սա հրադադարի խախտում է . Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտ

28 Հուլիս, 2021 12:50
 Հայաստանի տարածքում զինված գործողություններ են, սա հրադադարի խախտում է . Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտ

«Տեղեկացված եմ, որ Հայաստանի տարածքում զինված գործողություններ են», - այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը։ «Մենք մտքով զոհված զինծառայողների ընտանիքների հետ ենք»:

Դեսպանի խոսքով՝ ընթացող իրադարձություններն առաջացրել են ֆրանսիայի մտահոգությունը, քանի որ այն  հրադադարի խախտում է: 

Ջոնաթան Լաքոթն ասել է, որ Ֆրանսիան Հայաստանի ու Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացները վերսկսելու կոչ է անում։

«Այդ գործընթացը չպետք է տեղի ունենա ուժի ազդեցության ներքո: Բնականաբար, կոնտակտներ կան Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի միջև՝ Միսկի խմբի շրջանակներում, որպեսզի նախ և առաջ  իրավիճակի հանգստացմանը մեր ներդրումն ունենանք, և երբ ժամանակը գա մեր ներդրումն ունենանք քաղաքաղական գործընթացների վերսկսման մեջ: Բնականաբար, այս պահին մեր մտահոգությունը Հայաստանի սահմանային իրավիճակն է: Մենք չենք մոռանում նաև նոյեմբերի 9-ի այն մյուս կետերի մասին, որոնց հետ դեռ խնդիրներ կան:Մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիների ազատման կետը»,- ասել է դեսպանը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին