Կարևոր իրադարձություններ

Լոռիում վթարի հետևանքով պայմանագրային զինծառայողներ են տեղափոխվել հիվանդանոց

28 Հուլիս, 2021 12:19
Լոռիում վթարի հետևանքով պայմանագրային զինծառայողներ են տեղափոխվել հիվանդանոց

Հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ ժամը 09։00-ի սահմաններում Շիրակի մարզ բնակիչ 30-ամյա Մհեր Գրիգորյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվել։

Shamshyan․com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Մ․ Գրիգորյանը, նրա ուղևոր Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Արտյոմ Հակոբյանը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայողներ։  

 

Լրահոս

Դիտել ավելին