Կարևոր իրադարձություններ

Ժամը 07:30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են. ՀՀ ՊՆ

28 Հուլիս, 2021 08:28
Ժամը 07:30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են. ՀՀ ՊՆ
Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում: Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: 
 
Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար: 
 
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով 
հակառակորդի առաջխաղացումը: 
Ժամը 07:30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են: 
 

Լրահոս

Դիտել ավելին