Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական զինծառայողները կրակում են Հայաստանի սահմանների վրա՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում. ՀՀ ՊՆ

28 Հուլիս, 2021 08:17
Ադրբեջանական զինծառայողները կրակում են Հայաստանի սահմանների վրա՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են․

«Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։

Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։

Ժամը 07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են»։

 

Լրահոս

Դիտել ավելին