Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    556,5
    570,5

  • RUB

    6,53
    6,77

Կարևոր իրադարձություններ

 

Խոշոր ավտովթար Արզնի ձորում. բախվել են Hyundai-ն ու ЗИЛ 130-ը. կան վիրավորներ

28 Հուլիս, 2021 00:20
Խոշոր ավտովթար Արզնի ձորում. բախվել են Hyundai-ն ու ЗИЛ 130-ը. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Արզնի ձորում՝  «Հաճընի Ձոր» հանգստյան գոտու  դիմաց,  բախվել են  Ֆանտան գյուղի բնակիչ, 36-ամյա Անդրանիկ Ալթունյանի վարած ЗИЛ 130 մակնիշի և Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 37-ամյա Սլավիկ Սահակյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Hyundai-ի վարորդ Ս. Սահակյանն ու նրա ուղևորներ, Նոր Հաճն քաղաքի բնակիչներ, 67-ամյա Վիտալիկ Բազյանն ու 72-ամյա Վլադիկ Բազյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն  վթարի վայր ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո այնտեղից տեղափոխվել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 

Շարունակությունը՝ սկզբնաղբնյուրում։

Լրահոս

Դիտել ավելին