Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքում ավտովթարի հետեւանքով երկու անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց

27 Հուլիս, 2021 21:25
Գեղարքունիքում ավտովթարի հետեւանքով երկու անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց

Ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այսօր՝ հուլիսի 27–ին, ժամը 14:30-ի սահմանում, Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում բախվել են Դրախտիկ գյուղի բնակիչ, 79-ամյա Վոլոդյա Երիցյանի վարած ВАЗ 2121 մակնիշի եւ Ձորավանք գյուղի բնակիչ, 33-ամյա  Սամվել Դադյանի վարած  ВАЗ 2115 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com–ը։

Վթարի հետեւանքով վերջինիս ուղեւորներ՝ ՌԴ քաղաքացի 16-ամյա Աննա Դադյանն ու Ձորավանք գյուղի բնակիչ, 3-ամյա Վլադիմիր Դադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին