Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք «Ռակետա» հանգստյան գոտում. 27-ամյա տղան կվադրոցիկլով բախվել է վագոն-տնակի պատին. կան վիրավորներ

27 Հուլիս, 2021 18:27
Արտակարգ դեպք «Ռակետա» հանգստյան գոտում. 27-ամյա տղան կվադրոցիկլով բախվել է վագոն-տնակի պատին. կան վիրավորներ

Գեղարքունիքի մարզում, հուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 20:00-ի սահմաններում Ծովագյուղ գյուղի բնակիչ, 27-ամյա Արտյոմ Մելոյանը Շողակաթ համայնքի վարչական տարածքում գտնվող «Ռակետա» կոչվող հանգստյան գոտում իր վարած կվադրոցիկլով  բախվել է վագոն-տնակի պատին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Ա. Մելոյանն ու ուղևոր, Երևանի բնակիչ, 17-ամյա Միլենա  Բաբասիևան  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

 

Լրահոս

Դիտել ավելին