Կարևոր իրադարձություններ

Մատաղիսում այսօր մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

27 Հուլիս, 2021 17:19
Մատաղիսում այսօր մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Մատաղիսում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ԱԻ պետական ծառայության փրկարարներն այսօր հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։


Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 27-ը, Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1616 աճյուն: 

Առաջիկա ուղղությունների մասին ՆԳ նախարարության ԱԻ ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն

 

Լրահոս

Դիտել ավելին