Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    484,5

  • EUR

    557
    571

  • RUB

    6,52
    6,76

Կարևոր իրադարձություններ

 

Խմելու ջուրը կհասնի Խնածախ․ ներդրվել է 84 միլիոն 960 հազար դրամ. Սուրեն Պապիկյան

27 Հուլիս, 2021 16:41
Հեղինակ՝ Սուրեն Պապիկյան
Խմելու ջուրը կհասնի Խնածախ․ ներդրվել է 84 միլիոն 960 հազար դրամ. Սուրեն Պապիկյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ 
 
Խմելու ջուրը կհասնի Խնածախ․ ներդրվել է 84 միլիոն 960 հազար դրամ
 
Սյունիքի մարզի Տեղ միավորված համայնքի Խնածախ բնակավայրը խմելու ջրի ինքնահոս համակարգ երբևէ չի ունեցել և տարիներ շարունակ զրկված է խմելու ջրից։ Ջրի խնդիրը տարեցտարի ավելի է սրվել, այժմ բնակիչները ջուր ստանում են երեք օրը մեկ, այն էլ ոչ անհրաժեշտ քանակությամբ, իսկ ջուրը բնակավայրից հեռու հատվածից տուն հասցնելը լրացուցիչ բեռ է` վերջիններիս համար համար։ Համայնքը ջրով ապահովելու համար նախագծվել է չորս ջրահավաք կառույց, կմոնտաժվեն նաև անհրաժեշտ քանակությամբ խողովակաշարեր։
ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և չորս տոկոսի չափով նաև համայնքի համաֆինասավորմամբ` Խնածախի բոլոր տները կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Շահառու բնակիչների թիվը 800 է։ Ընդհանուր ներդրումը կազմում է 84 միլիոն 960 հազար դրամ։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2022 թվականի փետրվարին։
Ծրագիրն իրականացվում է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով։

Լրահոս

Դիտել ավելին