Կարևոր իրադարձություններ

Վահան Քերոբյանը կմեկնի Վրաստան

27 Հուլիս, 2021 15:39
Վահան Քերոբյանը կմեկնի Վրաստան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մեկնում է Վրաստան։ Տեղեկությունը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում։

Քերոբյանի հետ Թբիլիսի կմեկնեն նաև նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ու էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը։ Այցը կայանալու է հուլիսի 29-30-ը։ Նպատակն առևտրատնտեսական ոլորտին առնչվող հայ-վրացական երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկելն է։

 

Լրահոս

Դիտել ավելին