Կարևոր իրադարձություններ

Զինծառայողներ Տոռոզյանի և Նալբանդյանի հետ կապը կորելուց հետո նրանց մասին մոտ երկու շաբաթ տեղեկություն չկա. ՊՆ

27 Հուլիս, 2021 14:44
Զինծառայողներ Տոռոզյանի և Նալբանդյանի հետ կապը կորելուց հետո նրանց մասին մոտ երկու շաբաթ տեղեկություն չկա. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ դեռևս տեղեկություն չկա Հայաստանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի երկու զինծառայողի՝ Արամայիս Տոռոզյանի և Արթուր Նալբանդյանի վերաբերյալ, որոնց հետ կապը կորել էր դեռ հուլիսի 14-ին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ նրանց մասին դեռևս տեղեկություն չկա:

«Ցավոք, դեռ որևէ տեղեկություն չունենք: Ամենօրյա ռեժիմով իրականացվում են որոնողական աշխատանքներ»,- նշեցին ՀՀ ՊՆ-ն:

Հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։

Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների հետ քննարկվում է զինծառայողների ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը: Արթուր Նալբանդյանը և վարորդ Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի:

 

Լրահոս

Դիտել ավելին