Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է անում ամերիկացիներին վերանայել ՀՀ մեկնելու իրենց ծրագրերը

27 Հուլիս, 2021 11:41
ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է անում ամերիկացիներին վերանայել ՀՀ մեկնելու իրենց ծրագրերը

ԱՄՆ Պետքարտուղարությունը ամերիկացիներին կոչ է անում վերանայել Հայաստան և Արցախ մեկնելու իրենց ծրագրերը։ Պատճառը կորոնավիրուսի լայն տարածումն է Հայաստանում։ Այս մասին նշված է Պետքարտուղարության կայքում։

ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչությունը նաև խորհուրդ չի տալիս ամերիկացիներին այցելել Արցախ՝ այն պատճառով, որ հակամարտության գոտում հնչող պարբերաբար կրակողները, մարդկանց զոհվելու և վիրավորվելու պատճառ են դառնում։

«Խուսափեք շփման գծի և հայ-ադրբեջանական պետական սահմանի մոտով անցնող ճանապարհներից», - ասված է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին