Կարևոր իրադարձություններ

Վթար Սիսիան-Գորիս ավտոճանապարհին

27 Հուլիս, 2021 10:16
Վթար Սիսիան-Գորիս ավտոճանապարհին

Հուլիսի 27-ին, ժամը 00։31-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Volkswagen Golf» (վարորդ՝ Կ․ Թ․, ծնված 1970 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Փրկարարներն ուղղել են, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին